Եվրոպայի լիգայում մեկնարկել են 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները։ Լոնդոնի «Չելսին» Կիեւում 5։0 հաշվով հաղթեց «Դինամոյին» եւ դուրս եկավ հաջորդ փուլ։ Առաջին խաղում անգլիական թիմն առավելության էր հասել 3։0 հաշվով։
Քառորդ եզրափակիչում է նաեւ իտալական «Նապոլին», որը Ավստրիայում 1։3 հաշվով պարտվեց «Զալցբուրգին», սակայն առաջին խաղում տարած 3։0 հաշվով հաղթանակի շնորհիվ շարունակում է պայքարը։
Հաջորդ փուլ դուրս եկավ նաեւ «Վալենսիան», որը Ռուսաստանում 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը «Կրասնոդարի» հետ։ Իսպանական թիմը տանը հաղթել էր 2։1 հաշվով։
Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր
«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Չելսի» (Անգլիա)՝ 0։5 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:3)
Օլիվյե Ժիրու, 5, 33, 59, Մարկոս Ալոնսո, 45+1, Կալում Հադսոն-Օդոի, 78
«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 3։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:3)
Մունաս Դաբուր, 25, Ֆրեդրիկ Գուլբրանդսեն, 65, Քրիստոֆ Լայտգեբ, 90+2 - Արկադիուշ Միլիկ, 14
«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Վալենսիա» (Իսպանիա)՝ 1։1 (առաջին խաղ՝ 1:2)
Մագոմեդ-Շապի Սուլեյմանով, 85 – Գոնսալո Գուեդեշ, 90+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում