22:49  ,  14 մարտի, 2019

ԵԼ․ «Արսենալի» մեկնարկային կազմը` «Ռենի» դեմ

Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը ֆրանսիական «Ռենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի պահեստայինների թվում է։ Հայ ֆուտբոլիստը մեջքի վնասվածքի պատճառով բաց էր թողել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ նախորդ խաղը։

«Արսենալ»․ Չեխ, Կոսելնի, Կոլաշինաց, Մոնրեալ, Մուստաֆի, Ջակա, Ռեմզի, Օզիլ, Մեյթլանդ-Նայլս, Օբամեյանգ, Լյակազեթ։

«Արսենալ» - «Ռեն» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Ֆրանսիայում տեղի ունեցած առաջին խաղում «Արսենալը» պարտվել էր 1։3 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով