23:11  ,  14 մարտի, 2019

Բեկենբաուեր․ Անհավանական կլիներ, եթե Կլոպը գլխավորեր «Բավարիան»

«Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը ցանկանում է, որ գերմանացի Յուրգեն Կլոպը զբաղեցնի մյունխենյան սուպերակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը։ Այդ մասին նա ասել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բավարիա» - «Լիվերպուլ» պատասխան խաղից հետո։ 3։1 հաշվով հաղթել էր անգլիական ակումբը Կլոպի ղեկավարությամբ։

«Անհավանական կլիներ, եթե Կլոպը գլխավորեր «Բավարիան»։ Դա կլիներ նրա կարիերայի բարձրակետը։ Կլոպն այն մարզիչն է, որը գերմանացիներին սովորեցրեց արագ խաղալ ֆուտբոլ»,- Բեկենբաուերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

«Բավարիայի» խորվաթ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը շնորհավորել էր Կլոպին արժանի հաղթանակի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս