18:20  ,  15 մարտի, 2019

Մոսկվայի «Արարատը» հաղթել է 8:0 հաշվով

Վերակազմավորված մոսկովյան «Արարատն» ընկերական խաղում 8:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «ԴՅՈւՇՍ Սպարտակ-2»-ի նկատմամբ: Մոսկովյան ակումբի գոլերից մեկը խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Մոսկվայի «Արարատը» նվաճեց ՊՖԼ-ի «Կենտրոն» գոտու հաղթողի կոչումը: Դրանից հետո թիմը լուծարվեց, իսկ Հայաստանում ստեղծվեց երեւանյան «Արարատ-Արմենիա» ակումբը:

Հաջորդ մրցաշրջանում «Արարատը» ծրագրում է հանդես գալ Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում