22:15  ,  14 մարտի, 2019

«Ռեալը» կձգտի ամռանը ֆուտբոլիստների վաճառքից ստանալ 150 միլիոն եվրո

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը վաճառել վարձակալությամբ հանդես եկող վեց խաղացողների եւ ստանալ մոտ 150 միլիոն եվրո, հաղորդում է El Confidencial-ը։ Իսպանական ակումբը 60 միլիոն եվրո է ակնկալում Մյունխենի «Բավարիայում» հանդես եկող Խամես Ռոդրիգեսի եւ 40 միլիոն եվրո՝ Լոնդոնի «Չելսիում» հանդես եկող Մատեո Կովաչիչի տրանսֆերներից։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմում չի տեսնում նաեւ Թեո Էրնանդեսին, Մարտին Էդեգորին, Լուկաս Սիլվային եւ Բորխա Մայորալին, որոնք նույնպես հիմա խաղում են այլ ակումբներում։ Այս չորս խաղացողների վաճառքից «Ռեալը» հույս ունի ստանալ 50 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս