21:21  ,  15 մարտի, 2019

«Սոչիի» հայ հոկեյիստ. Վերջին հանդիպումներին տրիբունայում փոքր հայկական համայնք էր հավաքվում

Հոկեյի մայրցամաքային լիգայում (КХЛ) հանդես եկող «Սոչիի» խաղացող Անդրեյ Ալտիբարմակյանը պատմել է հայ երկրպագուների մասին։

«Հրաշալի է, որ ես խաղացի այս լիգայում, իմացա՝ ինչ է սա։ Այստեղ հետաքրքիր եւ ինտենսիվ հոկեյ է։ Ինձ համար առաջին անգամ էր։ Կարծում եմ՝ լավ դասավորվեց մրցաշրջանը։

Սոչիում շատ ազգականներ ունեմ։ Վերջին հանդիպումների ժամանակ տրիբունայում փոքր հայկական համայնք էր հավաքվում։ Երկրպագուները մեզ ուժ են տալիս։ Իսկ հավաքի ժամանակ թիմակիցներս ինձնից պահանջում էին հայկական խորոված»,– Ալտիբարմակյանի խոսքը մեջբերում է sport24.ru–ն։

20–ամյա հայ հոկեյիստը «Սոչի» է տեղափոխվել 2018թ. հոկտեմբերին ԲՄԱ–ից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում