17:12  ,  15 մարտի, 2019

Արթուր Սարկիսովը 50-րդ պաշտոնական հանդիպումն է անցկացրել «Ենիսեյում»

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը 50-րդ պաշտոնական հանդիպումն է անցկացրել Կրասնոյարսկի «Ենիսեյի» կազմում: Դա տեղի է ունեցել Սամարայի «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի խաղում, որում «Ենիսեյը» պարտվել էր 0:4 հաշվով, իսկ Սարկիսովը մեկնարկային կազմում հանդես էր եկել 77 րոպե, փոխանցում է ակումբի կայքը:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ հարձակվող մասնակցել է 18 հանդիպման եւ խփել 1 գոլ:

Հիշեցնենք, որ Արթուր Սարկիսովը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Բոսնիա եւ Հերցեգովինայի (մարտի 23) ու Ֆինլանդիայի (մարտի 26) հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի հանդիպումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում