21:15  ,  14 մարտի, 2019

Յուրգեն Կլոպ․ Այս արդյունքը բացարձակ արդար է

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է հաղթանակը Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում՝ 3։1։ Անգլիայում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0։0։

«Մենք շատ հասուն խաղ ցուցադրեցինք երկրորդ խաղակեսում։ Երբ մենք խաղում էինք ֆուտբոլ, անմիջապես քանդում էինք «Բավարիայի» խաղային կառուցվածքը։ Այս արդյունքը բացարձակ արդար է։ Արձանագրենք, որ «Լիվերպուլը» դարձյալ վերադարձավ ամենաբարձր եվրոպական մակարդակի։

Մենք կընդունենք վիճակահանության ցանկացած արդյունք։ Մեր խաղացողները սիրում են այս մրցաշարը, նրանք իսկապես 100 տոկոս ջանք են գործադրում։ Նրանց վերաբերմունքը խաղին բացառիկ է։ Մեր հարձակվողների եռյակը հրաշալի խաղաց եւ շատ օգնեց թիմին։

Իսկ Վիրջին Վան Դեյկի ուժեղ որակների մասին կարելի է գիրք գրել։ Նա դեռ երիտասարդ է, բայդ արդեն այսքան հասուն է։ Նա կարող է ավելի լավ խաղալ, եւ նա գիտի այդ մասին։

Ես չէի ցանկանում պարզապես հաղթել «Բավարիային»։ Ես ցանկանում էի նրանց հաղթել հենց «Լիվերպուլի» հետ։ Վստահ եմ, որ այս հանդիպումից հետո Դորտմունդում կլինեն շատ երջանիկ երկրպագուներ։ Հրաշալի է, որ ես կարողացա նպաստել դրան»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլից» բացի քառորդ եզրափակիչում պայքարը շարունակում են կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» եւ «Մանչեսթեր Սիթին», Թուրինի «Յուվենտուսը», Ամստերդամի «Այաքսը», պորտուգալական «Պորտուն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում