19:42  ,  14 մարտի, 2019

Դեշամը հրապարակեց Ֆրանսիայի հավաքականի կազմը

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբը Դիդյե Դեշամի գլխավորությամբ հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Մոլդովայի եւ Իսլանդիայի հավաքականների դեմ 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին:

Դարպասապահներ. Լյորիս, Արեոլա, Մանդանդա: 

Պաշտպաններ. Դին, Կիմպեմբե, Կուրզավա, Պավար, Սիդիբե, Ումտիտի, Վարան, Զումա:

Կիսապաշտպաններ. Կանտե, Մատյուիդի, Նդոմբելե, Պոգբա, Սիսոկո:

Հարձակվողներ. Կոման, Ֆեկիր, Ժիրու, Գրիզման, Մարտիալ, Մբապե, Տովեն:

Մոլդովա – Ֆրանսիա խաղը տեղի կունենա մարտի 22-ին, Ֆրանսիա – Իսլանդիա խաղը՝ մարտի 25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով