15:18  ,  14 մարտի, 2019

Սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնության բոլոր մրցանակակիրները (ֆոտո)

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում ավարտված սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի առաջնությունում մարտի 14-ին անցկացվեցին առանձին վարժությունների եզրափակիչները:

Ազատ վարժությունում, հենացատկում, պտտաձողում եւ զուգափայտերի վրա առաջին տեղը գրավեց Արթուր Դավթյանը, որն առաջնության առաջին օրը նվաճել էր նաեւ բազմամարտի Հայաստանի չեմպիոնի կոչումը:

Օղակների վրա լավագույնն էր Արթուր Թովմասյանը, իսկ Հարություն Մերդինյանը հաղթեց նժույգթափերի վարժությունում:

Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում անցկացված սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնության բոլոր ոսկե մեդալները նվաճեց Աննա Գրիգորյանը:

Հայաստանի առաջնությանը մասնակցեցին 34 մարզիկներ ու 19 մարզուհիներ Երեւանից, Գյումրիից եւ Էջմիածնից: 

Հայաստանի առաջնության մեդալակիրների պարգեւատրման արարողությանը ներկա էր Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ-նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, որն Ալբերտ Ազարյանի հետ պարգեւատրեց հաղթողներին:

Առաջին տեղ գրաված մարզիկները ստացան 20 հազար դրամ, արծաթե մեդալակիրները՝ 15 հազար, իսկ երրորդ տեղ գրավածները՝ 10 հազար:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնություն

Տղամարդիկ

Հենացատկ

  1. Արթուր Դավթյան
  2. Վիգեն Խաչատրյան
  3. Արթուր Ավետիսյան

Օղակներ

  1. Արթուր Թովմասյան
  2. Վահագն Դավթյան
  3. Արթուր Ավետիսյան

Նժույգթափեր

  1. Հարություն Մերդինյան
  2. Արթուր Դավթյան
  3. Գագիկ Խաչիկյան

Զուգափայտ

  1. Արթուր Դավթյան
  2. Վիգեն Խաչատրյան
  3. Արթուր Ավետիսյան

Պտտաձող

  1. Արթուր Դավթյան
  2. Էրիկ Բաղդասարյան
  3. Վիգեն Խաչատրյան

Ազատ վարժություն

  1. Արթուր Դավթյան
  2. Վիգեն Խաչատրյան
  3. Գագիկ Խաչիկյան

Կանայք

Ազատ վարժություն

  1. Աննա Գրիգորյան
  2. Ինեսա Ջաղինյան
  3. Մանե Պողոսյան

Հավասարության գերան

  1. Աննա Գրիգորյան
  2. Մարիետա Մարտիրոսյան
  3. Սիրանուշ Սարգսյան

Տարբեր վարժության զուգափայտ

  1. Աննա Գրիգորյան
  2. Տաթեւ Մկրտչյան
  3. Անի Եղիկյան

Հենացատկ

  1. Աննա Գրիգորյան
  2. Ինեսա Ջաղինյան
  3. Մարիետա Բուչախչյան

 Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում