01:55  ,  14 մարտի, 2019

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» խփեց 5 գոլ, «Լիվերպուլը» դուրս թողեց «Բավարիային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վերջին 2 ուղեգրերը նվաճեցին կատալոնական «Բարսելոնան» ու անգլիական «Լիվերպուլը»:

1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» տանը 5:1 հաշվով հաղթեց ֆրանսիական «Լիոնին», իսկ «Լիվերպուլը» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ: «Բարսելոնայից» դուբլի հեղինակ դրաձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, իսկ «Լիվերպուլից»՝ սենեգալցի կիսապաշտպան Սադիո Մանեն:

2 դիմակայություններում էլ առաջին խաղերում գրանցվել էր գոլազուրկ ոչ ոքի:

Մեսին գոլերի քանակը հասցրեց 8-ի եւ հավասարվեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի լավագույն ռմբարկու Ռոբերտ Լեւանդովսկուն («Բավարիա»):

Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» եւ «Մանչեսթեր Սիթին», Թուրինի «Յուվենտուսը», Ամստերդամի «Այաքսը», պորտուգալական «Պորտուն»: «Այաքսը» 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին»:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 15-ին շվեյցարական Նիոնում: Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել իրար:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչպատասխան խաղեր

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 5:1 (առաջին հանդիպում՝ 0:0) (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 18 (11մ), 78, Ֆելիպե Կոուտինյո, 31, Ժերար Պիկե, 81, Ուսման Դեմբելե, 86 – Լուկաս Տուսար, 58

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Սերխի Ռոբերտո, Պիկե, Լանգլե, Ալբա, Բուսկետս, Արտուր (Վիդալ, 74), Ռակիտիչ, Կոուտինյո (Դեմբելե, 70), Մեսի, Սուարես:

«Լիոն». Լոպեշ (Գորժելեն, 34), Դյուբուա, Մարսելո, Դենեյեր, Մենդի (Կորնե, 77), Մարսալ, Ն՛Դոմբելե, Ֆեկիր, Դեպայ (Տրաորե, 73), Տուսար, Մուսա Դեմբելե:

«Բավարիա» (Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1:3 (առաջին հանդիպում՝ 0:0) (տեսանյութ)

Ժոել Մատիպ, 39 (ինքնագոլ) - Սադիո Մանե,  26, 84, Վիրջին վան Դեյկ, 69

«Բավարիա». Նոյեր, Ռաֆինյա, Հումելս, Զուլե, Ալաբա, Ալկանտարա, Խաբի Մարտինես (Գորեցկա, 72), Խամես Ռոդրիգես (Ռենատո Սանչես, 79), Ռիբերի (Կոման, 61), Գնաբրի, Լեւանդովսկի:

«Լիվերպուլ». Ալիսոն, Ալեքսանդր-Առնոլդ, Մատիպ, Վան Դեյկ, Ռոբերտսոն, Միլներ (Լալանա, 87), Հենդերսոն (Ֆաբինյո, 13), Վեյնալդում, Մանե, Սալահ, Ֆիրմինո (Օրիգի, 83):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում