00:55  ,  14 մարտի, 2019

Չեմպիոնների լիգա. Առաջին խաղակեսերից հետո

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մարտի 13-ին անցկացվում են 1/8 եզրափակիչի վերջին խաղային օրվա 2 պատասխան հանդիպումներ:

Կատալոնական «Բարսելոնան» ընդունել է ֆրանսիական «Լիոնին», իսկ անգլիական «Լիվերպուլն» արտագնա հանդիպում է անցկացնում Մյունխենի «Բավարիայի» հետ:

Առաջին խաղակեսից հետո «Բարսելոնան» հաղթում է 2:0 հաշվով, իսկ Մյունխենում թիմերն ընդմիջման են գնացել 1:1 հաշվի ժամանակ:

2 դիմակայություններում էլ առաջին խաղերում գրանցվել է գոլազուրկ ոչ ոքի:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր, առաջին խաղակես

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 0:0)

Լիոնել Մեսի, 18 (11մ), Ֆելիպե Կոուտինյո, 31

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Սերխի Ռոբերտո, Պիկե, Լանգլե, Ալբա, Բուսկետս, Արտուր, Ռակիտիչ, Կոուտինյո, Մեսի, Սուարես:

«Լիոն». Լոպեշ (Գորժելեն, 34), Դյուբուա, Մարսելո, Դենեյեր, Մենդի, Մարսալ, Ն՛Դոմբելե, Ֆեկիր, Դեպայ, Տուսար, Մուսա Դեմբելե:

«Բավարիա» (Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0:1 (առաջին հանդիպում՝ 0:0)

Ժոել Մատիպ, 39 (ինքնագոլ) - Սադիո Մանե,  26

«Բավարիա». Նոյեր, Ռաֆինյա, Հումելս, Զուլե, Ալաբա, Ալկանտարա, Խաբի Մարտինես, Խամես Ռոդրիգես, Ռիբերի, Գնաբրի, Լեւանդովսկի:

«Լիվերպուլ». Ալիսոն, Ալեքսանդր-Առնոլդ, Մատիպ, Վան Դեյկ, Ռոբերտսոն, Միլներ, Հենդերսոն (Ֆաբինյո, 13), Վեյնալդում, Մանե, Սալահ, Ֆիրմինո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում