21:26  ,  13 մարտի, 2019

ԵԱ Մ-22. Հայաստանի եւս 3 բռնցքամարտիկներ ապահովեցին մեդալ

Վլադիկավկազում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում մարտի 13-ին ռինգ են դուրս եկել Հայաստանի 4 ներկայացուցիչներ, որոնցից երեքը հաղթել են քառորդ եզրափակիչում:

60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտվել է եւ լքել պայքարը:

Հիշեցնենք, որ նախօրեին կիսաեզրափակիչի ուղեգրեր էին նվաճել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, որոնք եւս ապահովել էին առնվազն բրոնզե մեդալներ։

Հայաստանի թիմը Վլադիկավկազ էր մեկնել 10 բռնցքամարտիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում