19:12  ,  13 մարտի, 2019

Ռուսաստանի հավաքականը՝ շախմատի աշխարհի չեմպիոն

Շախմատի Ռուսաստանի հավաքականը Աստանայում ավարտին մոտեցող աշխարհի թիմային առաջնության վերջին տուրից առաջ ապահովեց չեմպիոնի կոչումը:

Նախավերջին՝ 8-րդ տուրում ռուսները 3.5:0.5 հաշվով հաղթեցին Շվեդիայի հավաքականին եւ վաստակեցին 14 միավոր: 2-3-րդ տեղերը բաժանող Անգլիայի ու Հնդկաստանի թիմերը հետ են 3-ական միավոր:

Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Դմիտրի Անդրեյկինը եւ Վլադիսլավ Արտեմեւը: Ռուսներն աշխարհի թիմային առաջնությունում հաղթել էին նաեւ1997, 2005, 2010, 2013 թվականներին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը չի մասնակցում աշխարհի թիմային առաջնությանը:

Ավելի վաղ կանանց աշխարհի չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ ապահովել էր Չինաստանի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում