18:10  ,  13 մարտի, 2019

Սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությանը մասնակցում են 20 մարզուհիներ

Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում մարտի 13-ին մեկնարկել է սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 20 մարզուհիներ Երեւանից, Գյումրիից եւ Էջմիածնից, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Առաջնության առաջին օրը տեղի ունեցավ առանձին գործիքների որակավորման փուլը, ինչպես նաեւ հայտնի դարձան բազմամարտի կանանց Հայաստանի չեմպիոնները։ Առաջին տեղը գրավեց Աննա Գրիգորյանը, Ինեսա Ջաղինյանը երկրորդն էր, իսկ երրորդ տեղը բաժանեցին Մարիետա Բուչախչյանը եւ Տաթեւ Սուքիասյանը:

Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան մարտի 14-ին։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին անցկացվելու են նաեւ սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի առաջնության եզրափակիչները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում