15:55  ,  13 մարտի, 2019

Չեմպիոնների լիգա. «Շալկեի» հակառեկորդը

Գելզենկիրխենի «Շալկեն», Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 0:7 հաշվով պարտվելով անգլիական «Մանչեսթեր Սիթիին», սահմանել է հակառեկորդ:

Opta-ի համաձայն՝ դա գերմանական ակումբների շրջանում ամենախոշոր հաշվով պարտությունն էր Չեմպիոնների լիգայի պատմության մեջ:

Հիշեցնենք, որ առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր 3:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում