13:48  ,  13 մարտի, 2019

Գրիզման. Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Թուրինի «Յուվենտուսից» կրած պարտությունը 0:3 հաշվով, գովեստի խոսքեր է ասել պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:

«Չկարողացանք ցուցադրել մեր ֆուտբոլը: Սխալ օր էինք ընտրել անհաջող հանդիպման համար: Ինձ մեղավոր եմ զգում, քանի որ չկարողացա անդրադառնալ հանդիպման ելքի վրա: «Յուվենտուսը» հրաշալի էր բոլոր առումներով: Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է, նա ունեցավ 3 պահ եւ խփեց 3 գոլ»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած առաջին խաղում «Յուվենտուսը» պարտվել էր 0։2 հաշվով, սակայն նախօրեին 3:0 հաշվով հաղթեց Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Դա 34-ամյա պորտուգալացու 8-րդ հեթ-տրիկն էր Չեմպիոնների լիգայում: Այդ ցուցանիշով Ռոնալդուն կրկնեց «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդը: Նրանց մոտակա հետապնդողը հետ է 3 հեթ-տրիկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում