11:40  ,  13 մարտի, 2019

Ռոնալդուն կրկնել է Սիմեոնեի ժեստը, մարզիչը մեկնաբանել է դա

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ հաղթանակից հետո կրկնել է իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ժեստը: Արգենտինացի մասնագետը սադրիչ ժեստ էր ցուցադրել «Յուվենտուսի» դեմ առաջին խաղում իր թիմի խփած առաջին գոլը տոնելիս: Ավելի ուշ ՈւԵՖԱ-ն նրան տուգանեց 20 հազար եվրո:

Դիեգո Սիմեոնեն հանդիպումից հետո մեկնաբանել է Ռոնալդուի ժեստը. «Կրիշտիանու Ռոնալդուն լավագույնն է աշխարհում: Նա կարողանում է այսպիսի խաղ ցուցադրել գլխավոր ֆուտբոլային երեկոներին: Նա տեսավ իմ ժեստն առաջին խաղում եւ տեսավ, թե ինչպես էի ցանկանում ցուցադրել բնավորություն»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած առաջին խաղում «Յուվենտուսը» պարտվել էր 0։2 հաշվով, սակայն նախօրեին 3:0 հաշվով հաղթեց Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում