11:24  ,  13 մարտի, 2019

Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն հեթ-տրիկներով հավասարվեց Մեսիին

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 3 գնդակ ուղարկելով Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասը, 8-րդ անգամ է հեթ-տրիկի հեղինակ դարձել այդ մրցաշարում, փոխանցում է Opta-ն:

Այդ ցուցանիշով 34-ամյա Ռոնալդուն կրկնել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդը: Նրանց մոտակա հետապնդողը հետ է 3 հեթ-տրիկ:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած առաջին խաղում «Յուվենտուսը» պարտվել էր 0։2 հաշվով, սակայն տանը խփեց 3 անպատասխան գոլ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում