01:53  ,  13 մարտի, 2019

ՉԼ․ Ռոնալդուի հեթ-տրիկը «Յուվենտուսին» դուրս բերեց 1/4 եզրափակիչ, «Մանչեսթեր Սիթին» հաղթեց՝ 7։0 (տեսանյութ)

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» դուրս եկան ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով համապատասխանաբար Մադրիդի «Աթլետիկոյին» եւ գերմանական «Շալկեին»։

Թուրինում «Յուվենտուսը» իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի ղեկավարությամբ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Աթլետիկոյին» հաղթեց 3։0 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։ 27-րդ րոպեին պորտուգալացի հարձակվողն օգտագործեց իտալացի հարձակվող Ֆեդերիկո Բեռնարդեսկիի փոխանցումը։ Իսկ 48-րդ րոպեին պորտուգալացի պաշտպանեց Ժոաու Կանսելուն կատարեց արդյունավետ փոխանցում Ռոնալդուին։ Վերջին րոպեներին էլ «Յուվենտուսը» ստացավ 11 մետրանոցի իրավունք։ Պորտուգալացին չվրիպեց։

Մադրիդում «Յուվենտուսը» պարտվել էր 0։2 հաշվով։

Մանչեսթերում դաշտի տերերը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ Գելզենկիրխենի «Շալկեին» հաղթեցին 7։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն։ Աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն, անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը, որին գոլային փոխանցում կատարեց Սանեն։ Հաշիվը 5։0 դարձրեց պորտուգալացի կիսապաշտպան Բեռարդու Սիլվան, 6-րդ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը, որը փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում։ Գոլի հեղինակ դարձավ նաեւ փոխարինման դուրս եկած բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։

«Մանչեսթեր Սիթին» Գելզենկիրխենում հաղթել էր 3։2 հաշվով։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 3։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։2)

Կրիշտիանու Ռոնալդու, 27, 48, 86, 11մ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Շալկե» (Գերմանիա)՝ 7։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3։2)

Սերխիո Ագուերո, 35, 11մ, 38, Լերոյ Սանե, 42, Ռահիմ Ստերլինգ, 57, Բեռնարդու Սիլվա, 71, Ֆիլիպ Ֆոդեն, 78, Գաբրիել Ժեզուս, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում