00:48  ,  13 մարտի, 2019

Չեմպիոնների լիգա․ Առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներն են անցկացնում Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսն» ու Մադրիդի «Աթլետիկոն» եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու գերմանական «Շալկեն»։

Ավարտվել են առաջին խաղակեսերը։

Թուրինում «Յուվենտուսը» իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի ղեկավարությամբ «Աթլետիկոյին» հաղթում է նվազագույն հաշվով։ 27-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն օգտագործեց իտալացի հարձակվող Ֆեդերիկո Բեռնարդեսկիի փոխանցումը։

Մանչեսթերում դաշտի տերերը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ հաղթում են 3։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն։ Աչքի ընկավ նաեւ գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն։

Հիշեցնենք, որ Մադրիդում «Յուվենտուսը» պարտվել է 0։2 հաշվով, «Մանչեսթեր Սիթին» Գելզենկիրխենում հաղթել է 3։2 հաշվով։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես

«Յուվենտուս» (Իտալիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1։0 (առաջին խաղ՝ 0։2)

Կրիշտիանու Ռոնալդու, 27

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Շալկե» (Գերմանիա)՝ 3։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3։2)

Սերխիո Ագուերո, 35, 11մ, 38, Լերոյ Սանե, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում