21:36  ,  12 մարտի, 2019

ԵԱ Մ-22․ Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանն ապահովեցին առնվազն բրոնզե մեդալներ

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունում Հայաստանի երկու մարզուհիներ դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ։

64 կգ քաշային Անի Հովսեփյանը ժամանակից շուտ հաղթել է Իտալիայի ներկայացուցչին։

51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը պարտության է մատնել ֆրանսիացի մրցակցին։ 
Հայաստանի հավաքականից մարտի 13-ին կիսաեզրափակիչի ուղեգրերի համար կպայքարի 4 բռնցքամարտիկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում