20:12  ,  12 մարտի, 2019

Տիգրան Բարսեղյանը՝ «Կայսարում» իր նորամուտի եւ Հայաստանի թիմի առաջիկա խաղերի մասին

Գերազանց տպավորություններ մնացին «Կայսարում» իմ նորամուտից, ասել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

Ղազախստանի առաջնության առաջին տուրում «Կայսարը» տանը նվազագույն հաշվով պարտվել էր «Ատիրաուին», 25-ամյա հայ ֆուտբոլիստն անցկացրել էր ամբողջ հանդիպումը։

«Ակումբում ամեն ինչ հավանում եմ, ունենք բարձրակարգ մարզիչ։ Մենք լավ հանդիպում անցկացրինք, սակայն հաջողությունը երես էր թեքել մեզնից։ Չիրացրինք մի քանի գոլային պահեր, ինչն էլ բերեց պարտության։

Շուտով կմիանամ հավաքականին, իսկ մարզիչները կներկայացնեն մրցակիցների խաղի մանրամասն վերլուծությունը։ Ազգային թիմում կա միայն մեկ նպատակ՝ հաղթել»,- նշել է Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մարտի 23-ին կհյուրընկալվի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին, իսկ մարտի 26-ին կընդունի Ֆինլանդիայի թիմին։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս