18:19  ,  12 մարտի, 2019

ԱԱ․ Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց հունգարացիների հետ

Աստանայում ավարտին մոտեցող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2։2 հաշվով ավարտեց պայքարը հունգարացիների հետ։ Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը հաղթանակներ տարան, իսկ Մարիա Գեւորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտվեցին։

Մյուս զույգերում Չինաստանը 4։0 հաշվով հաղթեց Եգիպտոսին, Հնդկաստանը՝ ԱՄՆ-ին (4։0), Վրաստանը՝ Ղազախստանին (3,5։0,5)։ Ռուսաստանն ու Ուկրաինան պայքարն ավարտեցին ոչ ոքի (2։2)։

Չինաստանը 14 միավարով գործնականում ապահովեց առաջին տեղը՝ առաջնության ավարտից երկու տուր առաջ Ռուսաստանի նկատմամբ ունենալով 3 միավորի առավելություն։ Վրաստանն ու Ուկրաինան 10-ական միավորով կիսում են երրորդ-չորրորդ տեղերը։ Հնդկաստանն ունի 8, Ղազախստանը՝6, ԱՄՆ-ն՝ 5, Հայաստանն ու Հունգարիան՝ 3-ական միավոր։

Նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի վրացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում