18:40  ,  12 մարտի, 2019

Հայաստանը 5 ոսկե մեդալ է նվաճել Լվովում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը փայլուն է հանդես եկել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իգոր Պերվաչուկի հուշամրցաշարում։

Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված մրցաշարի հաղթող են դարձել Հարություն Մանուկյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

 Լվովում հայ ըմբիշները հանդես են եկել Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում