17:26  ,  12 մարտի, 2019

Հենրիխ Մխիթարյանն՝ «Արսենալի» լավագույն խաղացող

Փետրվարի հանդիպումների արդյունքում Լոնդոնի «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Անգլիական ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկությամբ, հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 40 տոկոսը։

«Արսենալը» թվիթերյան գրառումով շնորհավորել է Մխիթարյանին։

Մրցանակին հավակնում էին նաեւ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը, գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն եւ բոսնիացի պաշտպան Զեադ Կոլաշինացը:

Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում, «Սաութհեմփթոնի» դեմ խաղում (2:0) Մխիթարյանը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, իսկ 28-րդ տուրում՝ «Բորնմութի» դեմ խաղում (5:1) խփել էր մեկ գոլ, կատարել երկու գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում