14:02  ,  12 մարտի, 2019

Եվրո-2020․ Հայաստան - Ֆինլանդիա խաղի տոմսերի գները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 

Տոմսերը վաճառվում են «Հանրապետականի» մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերում: Ըստ ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի՝ տոմսերի ընդհանուր քանակի 50 տոկոսից ավելին (հյուսիսային և հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով:

Ըստ տարբեր տրիբունաների՝ սահմնավել են տոմսերի հետևյալ գները․

Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000-5000 դրամ

Արևմտյան տրիբունա 7000-9000 դրամ 

Հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի 21։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում