11:41  ,  12 մարտի, 2019

Քոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է

Խառը մենամարտերի UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է Մայամիում, հաղորդում է Miami Herald-ը։ Իռլանդացին մեղադրվում է հարձակման, երրորդ աստիճանի խուլիգանության եւ երկրորդ աստիճանի կողոպուտի մեջ։

Գիշերային ակումբից դուրս գալուց Մաքգրեգորին է մոտեցել մի երկրպագու եւ սելֆի խնդրել։ Մաքգրեգորը տղամարդու ձեռքից խլել է հեռախոսը, կոտրել այն եւ հեռացել՝ չվերադարձնելով հեռախոսը։ Միջադեպը տեսագրվել է անվտանգության տեսախցիկներով։ Տուժողը վնասի չափը գնահատել է 1000 դոլար։ Մեղադրանքը ներկայացնելուց հետո ոստիկանությունը բաց է թողել Մաքգրեգորին 12500 դոլար գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ 2018թ․ հոկտեմբերին Մաքգրեգորը թեթեւ քաշային կարգում UFC տիտղոսի համար մենամարտում պարտվել է ռուսաստանցի Նուրմագոմեդովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում