22:40  +04,  11 մարտի, 2019

ԵԱ Մ-22․ Ժորժիկ Մարությանի հաղթական մենամարտը ադրբեջանցի Աթլաթուն Բաբաեւի դեմ

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն առավելության է հասել Ադրբեջանը ներկայացնող Աթլաթուն Բաբաեւի նկատմամբ եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Մարտի 11-ին քառորդ եզրափակիչ էր դուրս եկել նաեւ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը։

52 կգ քաշային Էրիկ Թոխյանն ու 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը դուրս են մնացել պայքարից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: