21:34  +04,  11 մարտի, 2019

Զինեդին Զիդանը վերադարձավ Մադրիդի «Ռեալ»

Զինեդին Զիդանը դարձյալ գլխավորեց Մադրիդի «Ռեալը»՝ գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինելով արգենտինացի Սանտյագո Սոլարիին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականի ամառ։

Հիշեցնենք, որ 46-ամյա Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-2018 թվականերին՝ երեք անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը, մեկական անգամ՝ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսն ու սուպերգավաթը, երկուական անգամ՝ Եվրոպայի սուպերգավաթն ու աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում Արքայական թիմը չկարողացավ 1/8 եզրափակիչում հաղթահարել Ամստերդամի «Այաքսի» արգելքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: