19:36  ,  11 մարտի, 2019

ԱԱ․ Հայաստան - Ուկրաինա՝ 1,5։2,5

Աստանայում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունում 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց Հայաստանի հավաքականը։ 6-րդ տուրում մրցակիցը Ուկրաինայի թիմն էր, որն առավելության հասավ 2,5։1,5 հաշվով։

Մյուս զույգերում Չինաստանը 2,5։1,5 հաշվով հաղթեց Հնդկաստանին, Ռուսաստանը՝ ԱՄՆ-ին (2,5:1,5), Ղազախստանը՝ Հունգարիային (2,5։1,5), Վրաստանը՝ Եգիպտոսին (3,5։0,5)։

Առաջատարը Չինաստանն է՝ 12 միավոր։ Ռուսաստանը երկրորդն է՝ 10 միավոր։ Երրորդ տեղում է Ուկրաինան՝ 9 միավոր։ Վրաստանն ունի 8, Հնդկաստանն ու Ղազախստանը՝ 6-ական, ԱՄՆ-ն՝ 5, Հայաստանն ու Հունգարիան՝ 2-ական միավոր։ Եգիպտոսը միավոր չունի։

7-րդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Հունգարիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում