18:32  ,  11 մարտի, 2019

ԵԱ Մ-22․ Վախթանգ Հարությունյանը քառորդ եզրափակիչում է

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ հաղթելով իսպանացի մրցակցին։

69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը պարտություն կրեց 1/8 եզրափակիչում եւ դուրս մնաց պայքարից։ 

Մարտի 10-ին քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը։

Մարտի 11-ին քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն նաեւ 52 կգ քաշային Էրիկ Թոխյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում