18:11  ,  11 մարտի, 2019

Իսպանացի մարզական սննդաբանների սեմինարը՝ հայ մարզիչների համար

Իսպանացի սննդաբաններ` բժշկական գիտությունների դոկտոր, մարզական սննդի մասնագետ Անտոնիո Էսկրիբանո Սաֆրան և կլինիկական սննդի ոլորտում բժշկության մագիստրոսի աստիճան ունեցող Անտոնիո Էսկրիբանո Օկոն Երեւանում սեմինար են անցկացրել Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության մասնակից ակումբների և տարիքային բոլոր հավաքականների բժշկական անձնակազմերի, ազգային և բոլոր տարիքային հավաքականների գլխավոր մարզիչների, նրանց օգնականների և դարպասապահների մարզիչների համար, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մարզական սննդաբանության ասպարեզում Եվրոպայի լավագույն մասնագետները ներկայացրել այն հիմնական դրույթները, որով պետք է առաջնորդվեն թիմերի մարզչական և բժշկական անձնակազմերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով