Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում «Մոնպելյեն» 2:2 հաշվով ավարտեց «Անժեի» դեմ տնային հանդիպումը: Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 2 գոլի առավելություն ուներ մինչեւ 80-րդ րոպեն, սական չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Ընդ որում՝ 76-րդ րոպեից «Անժեն» հանդես էր գալիս 10 խաղացողներով:
«Մոնպելյեն» 42 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Անժեն» 12-րդն է՝ 35 միավոր:
Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր
«Մոնպելյե» - «Անժե»՝ 2:2
Էնդի Դելոր, 3, Էլյես Շխիրի, 16 – Անջելո Ֆուլգինի, 80, Ստեֆան Բոկեն, 90+1
Հեռացում՝ Մատեո Պավլովիչ, 76 («Անժե»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում