19:34  ,  10 մարտի, 2019

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ». Մեկնարկային կազմեր (ֆոտո)

Հայտնի են Լոնդոնի «Արսենալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմերն անգլիական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի խաղում: «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայում է հայտացուցակից եւ բաց կթողնի իր նախկին թիմի դեմ հանդիպումը: Նախօրեին 30-ամյա Մխիթարյանը չի մասնակցել նաեւ լոնդոնյան ակումբի նախախաղային մարզմանը:

«Արսենալ». Լենո, Մեյթլանդ Նայլզ, Սոկրատիս, Կոսելնի, Մոնրեալ, Կոլաշինաց, Ջակա, Ռեմզի, Օզիլ, Օբամեյանգ, Լյակազեթ:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Յանգ, Լինդելյոֆ, Սմոլինգ, Շոու, Մատիչ, Ֆրեդ, Պոգբա, Դալոտ, Լուկակու, Ռեշֆորդ:

Մարտի 10-ին Լոնդոնում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20:30-ին: 29-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 58 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Արսենալը» հետ է մեկ միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով