17:53  ,  10 մարտի, 2019

«Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ գոլառատ խաղում (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բարնլիի» նկատմամբ: Հյուրերը խփեցին արագ գոլ, սակայն առաջին խաղակեսում լիվերպուլցիները պատասխանեցին 2 գոլով: Ընդմիջումից հետո եւս դաշտի տերերն աչքի ընկան 2 անգամ, իսկ «Բարնլին»՝ մեկ (տեսանյութ):

«Լիվերպուլից» դուբլի հեղինակ դարձան բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն ու սենեգալցի կիսապաշտպան Սադիո Մանեն:

Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 73 միավորով երկրորդ տեղում է եւ մեկ միավոր է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից»: «Բարնլին» 30 միավորով 17-րդն է:

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Լիվերպուլ» - «Բարլնի»՝ 4:2

Ռոբերտո Ֆիրմինո, 19, 67, Սադիո Մանե, 29, 90+3 – Էշլի Ուեստվուդ, 6, Յոհան Գուդմունդսոն, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով