16:52  ,  10 մարտի, 2019

«Փյունիկը» հաղթանակ կորզեց Գյումրիում  

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 22-րդ տուրում Երեւանի «Փյունիկը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ:  Գյումրիի Քաղաքային ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը 78-րդ րոպեին բացեց փոխարինման դուրս եկած Էրիկ Վարդանյանը, իսկ հյուրերի երկրորդ գոլը 9 րոպե անց խփեց ուկրաինացի կիսապաշտպան Սերգեյ Շեւչուկը:

«Փյունիկը» 33 միավորով երրորդ տեղում է, իսկ «Շիրակը» 26 միավորով 6-րդն է:

Հիշեցնենք, որ օրվա մյուս խաղում հանդիպել էին հետնապահներ «Արարատը» եւ «Արցախը», որոնք բաժանվել էին գոլազուրկ ոչ ոքի արդյունքով:

Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 0:2

Էրիկ Վարդանյան, 78, Սերգեյ Շեւչուկ, 87

«Արցախ» - «Արարատ»՝ 0:0

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով