15:49  ,  10 մարտի, 2019

«Արարատը» եւ «Արցախը» խաղաղ էին տրամադրված

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 22-րդ տուրում հետնապահներ «Արարատը» եւ «Արցախը» բաժանվեցին գոլազուրկ ոչ ոքի արդյունքով: Խաղը կայացավ «Փյունիկի» մարզադպրոցի արհեստական խոտածածկով խաղադաշտում:

«Արարատը» եւ «Արցախը» մրցաշարային աղյուսակը եզրափակում են 14-ական միավորով:

Օրվա մյուս խաղում «Շիրակը» Գյումրիում ընդունել է Երեւանի «Փյունիկին»: Առաջին խաղակեսից հետո հաշիվը բացված չէ:

Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Արցախ» - «Արարատ»՝ 0:0

Ֆոտո՝ «Արարատի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում