21:07  ,  9 մարտի, 2019

Մադրիդի «Աթլետիկոյին» հաղթանակ բերեց Սաուլի գոլը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը մրցեց «Լեգանեսի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության նվազագույն հաշվով։

50-րդ րոպեին հյուրերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց։ «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլի հարվածից հետո «Լեգանեսի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը հետ մղեց, սակայն Սաուլն առաջինը հասավ գնդակին եւ գրավեց դարպասը։

«Աթլետիկոն» 56 միավորով երկրորդ տեղում է եւ 4 միավոր հետ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Բարսելոնայից»։ Երրորդ տեղում ընթացող «Ռեալը» 26 խաղից հետո ունի 48 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Աթլետիկո» - «Լեգանես»՝ 1։0 (տեսանյութ)

Սաուլ, 50

Չիրացրած 11մ՝ Սաուլ, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում