20:51  ,  9 մարտի, 2019

Պրեմյեր լիգա․ «Տոտենհեմը» պարտվեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

Լոնդոնի «Տոտենհեմը» Պրեմյեր լիգայի չորրորդ խաղում անընդմեջ չկարողացավ հաղթանակ տանել։ 30-րդ տուրում արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին», որը տարավ կամային հաղթանակ՝ 2։1։

26-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, սակայն վերջնամասում դաշտի տերերը կարողացան 5 րոպեում երկու գոլ խփել եւ հասնել առավելության։

«Տոտենհեմը» Պրեմյեր լիգայի նախորդ չորս հանդիպումներում կրել է երեք արտություն, մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի եւ 61 միավորով երրորդ տեղում է։ Մարտի 10-ին «Արսենալին» հաղթելու դեպքում, «Մանչեսթեր Յունայթեդը» կհավասարվի «Տոտենհեմին»։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 2։1 (տեսանյութ)

Յան Վալերի, 76, Ջեյմս Ուորդ-Պրաուս, 81 - Հարի Քեյն, 26

«Կարդիֆ» - «Վեստ Հեմ»՝ 2։0

Դեւիդ Հոյլեթ, 4, Վիկտոր Կամարասա, 52

«Հադերսֆիլդ» - «Բորնմութ»՝ 0։2

Կալում Ուիլսոն, 20, Ռայան Ֆրեյզեր, 66

«Լեսթեր» - «Ֆուլհեմ»՝ 3։1

Յուրի Տիլեմանս, 21, Ջեյմի Վարդի, 78, 86 – Ֆլոյդ Այտե, 51

«Նյուքասլ» - «Էվերտոն»՝ 3։2

Խոսե Սալոմոն Ռոնդոն, 65, Այոսե Պերես, 81, 84 - Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 18, Ռիշարլիսոն, 32

«Մանչեսթեր Սիթի» - «Ուոթֆորդ»՝ 21։30 (Երեւանի ժամանակ)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում