19:57  ,  9 մարտի, 2019

ԵԱ Մ-22․ Վախթանգ Հարությունյանը եւս հաղթեց (ուղիղ եթեր)

Վլադիկավկազմում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունում 1/8 եզրափակիչ դուրս եկավ Հայաստանի ներկայացուցիչ Վախթանգ Հարությունյանը, որը 75 կգ քաշային կարգում պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մորեն Ֆենդերոյին (-1։50։00-ից)։ Մարտի 9-ին հաղթանակով էր մեկնարկել նաեւ 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Վլադիկավկազում հանդես կգան նաեւ 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը,  գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: 

Կանանց մրցաշարում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը: Մրցավայր է մեկնել նաեւ կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խաչիկ Խաչատրյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում