19:21  ,  9 մարտի, 2019

ԱԱ․ Հայաստան - ԱՄՆ՝ 1։3

Աստանայում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց ամերիկացիների հետ եւ պարտվեց 1։3 հաշվով։ Առաջին խաղատախտակին Էլինա Դանիելյանը սեւերով պարտվեց ԱՄՆ-ի թիմի առաջին համար Տաթեւ Աբրահամյանին։ Պարտություններ կրեցին նաեւ Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը։ Չորրորդ համար Մարիա Գեւորգյանը հաղթանակ տարավ։

Մյուս դիմակայություններում Հնդկաստանը 4։0 հաշվով հաղթեց Եգիպտոսին, Վրաստանը՝ Հունգարիային՝ 3։1, Չինաստանը՝ Ռուսաստանին՝ 2,5։1,5։ Ուկրաինան ու Ղազախստանը խաղացին ոչ ոքի՝ 2։2։

Հայաստանի թիմը Հունգարիայի հետ կիսում է 8-9-րդ տեղերը՝ 2-ական միավոր։ Առաջատարը Չինաստանն է՝ 10 միավոր։ Ռուսաստանը երկրորդն է՝ 8։ Ուկրաինան ունի 7, Վրաստանն ու Հնդկաստանը՝ 6-ական, ԱՄՆ-ն՝ 5, Ղազախստանը՝ 4 միավոր։

6-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Ուկրաինան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում