17:39  ,  9 մարտի, 2019

ԵԱ Մ-22․ Գառնիկ Պապիկյանը մեկնարկեց տպավորիչ հաղթանակով (ուղիղ եթեր)

Վլադիկավկազում մեկնարկել է  բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունը, որին Հայաստանի թիմը ներկայացել է 10 բռնցքամարտիկով։ 69 կգ քաշային կարգում տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Գառնիկ Պապիկյանը, որը մի քանի անգամ նոկդաունի ենթարկեց իսպանացի Օբրեգոն Էրնանդեսին եւ երկրորդ ռաունդում մրցավարը ժամանակում շուտ դադարեցրեց մենամարտը՝ հաղթանակը շնորհելով հայ մարզիկին (առաջին տեսանյութում՝ -35։40 -ից սկսած)։ Մարտի 9-ին ռինգ դուրս կգա նաեւ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Վլադիկավկազում հանդես կգան նաեւ 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը,  գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: 

Կանանց մրցաշարում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը: Մրցավայր կմեկնի նաեւ կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խաչիկ Խաչատրյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում