16:54  ,  9 մարտի, 2019

«Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Գանձասար-Կապանից» (տեսանյութ)

Հայաստանի առաջնության 22-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Գանձասար-Կապանին»։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։ Աչքի ընկան Ժան-Ժակ Բուգուին եւ Անտոն Կոբյալկոն։

«Արարատ-Արմենիան» 20 խաղից հետո 35 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Ալաշկերտից» (19 խաղ) հետ է 1 միավոր։ «Գանձասար-Կապանը» 22 միավորով 7-րդ տեղում է։

Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Գանձասար-Կապան»՝ 2։0 (տեսանյութ)

Ժան-Ժակ Բուգուի, 7, 11մ, Անտոն Կոբյալկո, 80

Հեռացում՝ Բաքար Բալդե («Գանձասար-Կապան), 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում