13:19  ,  9 մարտի, 2019

Ինդիան Ուելս. Սերենա Ուիլյամսն ուժեղ էր Վիկտորյա Ազարենկայից

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ընթացող WTA շարքի մրցաշարում աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս է եկել երրորդ շրջան։ Ամերիկացի թենիսիստուհին երկու սեթում առավելության է հասել Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորյա Ազարենկայի նկատմամբ՝ 7։5, 6։3։ Պայքարը տեւել է 2 ժամ 8 րոպե։

Այս մրցաշարում 10-րդ համարն ունեցող Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Գարբինյե Մուգուրուսան (20)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս