01:22  ,  9 մարտի, 2019

«Յուվենտուսի» հաղթանակը՝ 4։1 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսն» ընդունեց «Ուդինեզեին»։ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հաղթեց 4։1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ 19-ամյա իտալացի հարձակվող Մոյզե Քինը։

«Յուվենտուսը» 75 միավորով առաջին տեղում է։ Երկրորդ տեղում է 26 հանդիպում անցկացրած «Նապոլին»՝ 56 միավոր։ «Ուդինեզեն» 15-րդն է՝ 25 միավոր։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Յուվենտուս» - «Ուդինեզե»՝ 4։1 (տեսանյութ)

Մոյզե Քին, 11, 39, Էմրե Ջան, 67, 11մ, Բլեզ Մատյուիդի, 71 – Քեւին Լասանյա, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English