19:38  ,  8 մարտի, 2019

Պրեմյեր լիգա. Ագուերոն ու Գվարդիոլան լավագույններն են

Անգլիական Պրեմյեր լիգայի փետրվարի լավագույն խաղացող եւ մարզիչ են ճանաչվել արգենտինացի Սերխիո Ագուերոն եւ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան՝ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողն ու գլխավոր մարզիչը։

Անցած ամիս Ագուերոն մասնակցել է բոլոր հանդիպումներին եւ չորս խաղում խփել է 7 գոլ։ Նա հեթ–տրիկի հեղինակ էր դարձել «Արսենալի» (3։1) եւ «Չելսիի» (6։0) դեմ խաղերում։ Մեկ անգամ էլ նա աչքի էր ընկել «Վեստ Հեմի» դեմ՝ 1։0։ «Մանչեսթեր Սիթին» փետրվարին հաղթել էր նաեւ «Էվերտոնին»՝ 2։0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում