19:15  ,  8 մարտի, 2019

ԱԱ. Հայաստանի հավաքականը պարտվեց չինացիներին

Աստանայում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց չինացիների հետ եւ պարտություն կրեց 1.5։2.5 հաշվով։

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը խաղացին ոչ ոքի։ Պարտություն կրեց չորրորդ համար Սիրանուշ Ղուկասյանը։

Մյուսի զույգերում Ռուսաստանը հաղթեց Հնդկաստանին՝ 3.5։0.5, Ղազախստանը՝ ԱՄՆ–ին՝ 2.5։1.5, Հունգարիան՝ Եգիպտոսին՝ 2.5։1.5։ Ոչ ոքի ավարտվեց Վրաստան – Ուկրաինա դիմակայությունը՝ 2։2։

Հայաստանի հավաքականը 2 միավորով 8–րդ տեղում է։ Առաջատարներն են Ռուսաստանն ու Չինաստանը՝ 8–ական միավոր։ Ուկրաինան ունի 6, Վրաստանն ու Հնդկաստանը՝ 4–ական, ԱՄՆ–ն ու Ղազախստանը՝ 3–ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում