16:28  ,  8 մարտի, 2019

Չեմպիոնների լիգա. Դուշան Տադիչը` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Ամստերդամի «Այաքսի» սերբ կիսապաշտպան Դուշան Տադիչը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների առաջին շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։

Մադրիդի «Ռեալի» դեմ արտագնա խաղում Տադիչը դարձել էր գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով «Այաքսին» հաղթել 4։1 հաշվով եւ դուրս գալ հաջորդ փուլ։

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում սերբ ֆուտբոլիստն առաջ է անցել Յան Վերտոնգենից («Տոտենհեմ»), Ռոմելու Լուկակուից («Մանչեսթեր Յունայթեդ») եւ Մուսա Մարեգայից («Պորտու»):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում այս շաբաթ կայացել էին ՊՍԺ (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1:3, «Պորտու» (Պորտուգալիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2:1, «Ռեալ» (Իսպանիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 1:4, «Բորուսիա Դ.» (Գերմանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 0:1  հանդիպումներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում