22:18  ,  8 մարտի, 2019

Սուլշերը Մոուրինյոյից երկու անգամ քիչ կստանա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է գլխավոր մարզիչի պաշտոնում հաստատել նորվեգացի Ուլե–Գունար Սուլշերին, որն այժմ ունի պաշտոնակատարի կարգավիճակ։

Սուլշերի տարեկան աշխատավարձը կկազմի 8.7 միլիոն եվրո, ինչը մոտ երկու անգամ քիչ է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի աշխատավարձից, որը նա ստանում էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է բրիտանական Mirror–ը։

Հիշեցնենք, որ Սուլշերի ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմյեր լիգայում բարձրացել է չորրորդ տեղ, իսկ Չեմպիոնների լիգայում դուրս է եկել քառորդ եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում